Հայաստանում վստահեցնում են, որ H1N1 վիրուսը ոչնչով չի տարբերվում սովորական գրիպից, սակայն կոչ են անում զգույշ մնալ

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ H1N1 վիրուսը ոչնչով չի տարբերվում սովորական գրիպից: Այդ վիրուսի դեմ պետք չի ձեռնարկել հատուկ միջոցներ:



«Դպրոցների եւ մանկապարտեզների փակումը դասական միջոց է համաճարակի կանխարգելման համար: Սակայն, H1N1 վիրուսը մինչեւ վերջ չի ուսումնասիրված եւ հակված է մուտացիայի, այդ պատճառով պետք է զգույշ լինել», - ընդգծել է Արա Բաբլոյանը:



Բաբլոյանի խոսքերով, ԱՀԿ-ը խորհուրդ է տալիս պատվաստումներ անել ոչ թե ողջ բնակչությանը, այլ նրանց, ովքեր մտնում են ռիսկի խմբերի մեջ` մանկահասակ երեխաներին, խրոնիկ հիվանդություններով տառապող մարդկանց, հղի կանանց եւ տարեց մարդկանց: Տվյալ հանձնարարականին հետեւում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը:



Ինչպես հաղորդել է Արա Բաբլոյանը, Հայաստանում ներկայումս գրանցվել է H1N1 վիրուսով 40 հիվանդ:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---