Հայաստանում ՏՀՏ զարգացման Համաշխարհային բանկի նախագիծը գնահատվում է 250 մլն դոլար16 դեկտեմբերի 2009 - 19:27 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 16-ին Համաշխարհային բանկի գրասենյակում տեղի ունեցավ տեսախորհրդաժողով` նվիրված «Տեղեկատվությունն ու հաղորդակցությունները զարգացման համար2009` մատչելիության ընդլայնում եւ գործողության ակտիվացում» թեմայով զեկույցին, որտեղ Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ միասին մասնակցել են Արեւելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ռուսաստանի եւ Ուզբեկստանի իշխանությունների եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչները: Հայկական կողմից խորհրդաժողովին մասնակցել է ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, «Ինտերնետ հանրություն» ՈԿԿ նախագահ Իգոր Մկրտումյանը եւ այլոք: ՀԲ-ն մասնակցում է ՏՀՏ զարգացմանը Հայաստանում, նախպատրաստական փուլում է «Էլեկտրոնային հանրություն եւ նորարարություններ մրցունակության համար» նախագիծը, որը գնահատվում է մոտավորապես 25 մլն դոլար եւ որը պետք է բարձրացնի Հայաստանի մրցունակությունը ՏՏ ոլորտի զարգացման միջոցով: Նախատեսվում է նաեւ զարգացնել ազգային լայնաշերտ ցանցը, այն գյուղական վայրերում առավել հասանելի դարձնելու նպատակով: Ուկրաինայում, Բելառուսում եւ Մոլդովայում ՀԲ տնօրեն Մարտին Ռայզերը, խոսելով Արեւելայն Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի մասին, նշել է, որ Հայաստանը լավ արդյունքներ է ցույց տալիս ուղղակի մասնավոր եւ պետական ներդրումների համար ՏՀՏ ոլորտում: Իր հերթին Բ.Ենգիբարյանը հայտարարել է, որ ՏՀՏ-ն Հայաստանում դինամիկ զարգանում է` ընդգծելով, որ 2001թ. ի վեր երկրի ղեկավարությունը դիտարկում է ՏՀՏ ոլորտը որպես կարեւորագույններից մեկը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |