Սամվել Կարապետյան. Լոռիում գտնվող երկու վանքեր վերածվել են Պիզայի աշտարակի

PanARMENIAN.Net -
«2009 թվականին «Հայկական ճարտարապետության ուսումնասիրություն» (RAA) հասարակական կազմակերպությունը Հայաստանի Մշակույթի նախարարության հանձնարարությամբ հանձն է առել Հայաստանի ճարտարապետության վատթարագույն վիճակում գտնվող 26 հուշարձանների հայտնաբերման ծրագրի իրագործումը: Այդ հուշարձանների հետազոտումը պետք է օգնի նրանց վերականգնմանը»,- փետրվարի 15-ին կայացած մամլո ասուլիսում հայտնեց RAA ՀԿ ղեկավար, ճարտարապետության պատմաբան Սամվել Կարապետյանը:



Նրա խոսքով, ուսումնասիրված վանքերից որոշները պարզապես ողբալի վիճակում են: «Լոռու մարզի երկու` Բարձրաքաշ եւ Քառասնից մանկանց վանքերը վերածվել են Պիզայի աշտարակի, հիմքից թեքվել են: Այդ պատերը պետք է քանդել եւ կրկին հավաքել, ինչը, իհարկե, անցանկալի է, բայց տվյալ դեպքում անհրաժեշտ է»,- ընդգծեց Սամվել Կարապետյանը: Նախագծի արժեքը, նրա խոսքով, կազմել է 8 մլն դրամ, որոնցից RAA-ն 3.9 մլն է ստացել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---