Դիլիջանում միջազգային ինտերնատ-դպրոցի շինարարությունը կսկսվի 2010 թվականի գարնանը![]() 5 մարտի 2010 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Դիլիջան քաղաքում (ՀՀ Տավուշի մարզ) միջազգային ինտերնատ-դպրոց կկառուցվի, որի շինարարությունը ծրագրվում է սկսել ընթացիկ տարվա գարնանը: Այդ մասին մարտի 5-ին Դիլիջանում լրագրողներին հաղորդեց Ամերիաբանկի տնօրենների Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը: «Նախագծային աշխատանքներն արդեն ավարտվել են, եւ մենք հուսով ենք, որ այն կսկսի գործել 2013-ին»,- ասաց նա: Նրա խոսքով, այդ դպրոցում սովորելու են 13-18 տարեկան պատանիներ եւ աղջիկներ ոչ միայն Հայաստանից, այլեւ ամբողջ աշխարհից: «Դպրոցի շրջանավարտները կկարողանան աշխարհի լավագույն բուհեր ընդունվել»,- վստահեցրեց Ռուբեն Վարդանյանը: Բացի դրանից, դպրոցին կից ճամբար կգործի, որտեղ հայ եւ այլազգի երեխաները կկարողանան անցկացնել իրենց ամառային հանգիստը: Ամերիաբանկի տնօրենների Խորհրդի նախագահը հաղորդեց, որ դպրոցի ուսուցչական կազմը բաղկացած կլինի բարձրորակ մասնագետներից, որոնց թվում կլինեն ականավոր միջազգային գործիչներ ու գործարարներ, իսկ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը համաձայնել է գլխավորել դպրոցի խորհուրդը: Այդ կապակցությամբ նա ավելացրեց, որ բազմաթիվ հայտնի գործիչներ հետաքրքրություն են դրսեւորում Հայաստանում նման դպրոցների ստեղծման գործում: «Դա Հայաստանի համար նոր մոդել է` միջազգային ինտերնատ-դպրոցի ստեղծում, որտեղ երեխաներն ապրելու եւ սովորելու են, եւ այն հիմք կդառնա երկրում նման դպրոցների քանակի հետագա ավելացման համար»,- ավելացրեց նա: Հայաստանի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում կայացավ Ամերիաբանկի նոր մասնաճյուղի բացման պաշտոնական արարողությունը: Բացմանը ներկա էին Ամերիաբանկի տնօրենների Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը, բանկի գերագույն ղեկավարությունը, Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը եւ այլ պաշտոնական անձինք: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |