Հայտնի է դարձել, որ Բժիշկ Մահին թույլ չեն տվել բարձրանալ Երեւան թռչող ինքնաթիռը

PanARMENIAN.Net - Ամերիկահայ բժիշկ Ջեք Գեւորգյանին, որն ավելի շատ հայտնի է Բժիշկ Մահ անունով, թույլ չեն տվել բարձրանալ Բեռլին-Երեւան չվերթով շարժվող ինքնաթիռը այն պատճառով, որ նա չի եղել ուղեւորների ցուցակում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել «Արմավիա» ավիաընկերության մամլո ծառայությունից: Ջեք Գեւորգյանն անգամ ցուցակագրում չի անցել, քանի որ տոմս չի ունեցել:

Չի բացառվում, որ Երեւանի տոմսը նախօրոք էր պատվիրվել, բայց ավելի ուշ պատվերը չէր հաստատվել:

Ջեք Գեւորգյանը պետք է Բեռլինից, որտեղ քրոջն այցելության էր մեկնել, Հայաստան ժամաներ մարտի 9-ի երեկոյան: Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա ուշացել է ինքնաթիռից եւ ավելի ուշ որոշել չգալ Հայաստան, այլ միանգամից վերադառնալ ԱՄՆ:

Ջեք Գեւորգյանը ամերիկահայ բժիշկ է, որը էվթանազիա է քարոզում: Զբաղվելով բժշկական պրակտիկայով` նա հանդես եկավ էվթանազիայի պաշտպանությամբ այն դեպքերում, երբ հիվանդին այլեւս անհնար է բժշկական օգնություն մատուցել, եւ որի տանջանքները չարժեն, որպեսզի նա շարունակի ապրել: 1989թ. նա մշակեց եւ կառուցեց այսպես կոչված «ինքնասպանության մեքենան» (մերսիտրոն), որն անալգետիկների եւ թունավոր դեղահաբերի մահացու չափաբաժին է ներարկում այլ միջոցներով սեփական կյանքին վերջ տալու անընդունակ հիվանդի արյան մեջ: 1990թ. հունիսի 4-ին օգտագործելով մերսիտրոնը` իր կյանքին վերջ տվեց առաջին հիվանդը, որը տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ: Ընդհանուր առմամբ 1990-1998թթ. մերսիտրոնից օգտվել են ավելի քան 130 մարդ: Գեւորգյանի գաղափարները վճռականորեն դատապարտվել են բժշկական ընկերակցության եւ ԱՄՆ իշխանությունների կողմից: 1991թ. Գեւորգյանին զրկեցին բժշկական պրակտիկայով զբաղվելու լիցենզիայից: Հետագայում նա չորս անգամ դատարան է ներկայացել, սակայն արդարացվել է վկաների ցուցմունքների պակասի պատճառով: 1999 թվականի մարտին Ջեք Գեւորգյանը մեղադրվեց երկրորդ աստիճանի ուղղակի սպանության մեջ: Դատարանի վճռով Գեւորգյանը 10-25 տարվա ազատազրկման դատապարտվեց Միչիգան նահանգի ուղղիչ հիմնարկում: 2007 թվականի հունիսի 1-ին լավ վարքի համար նահանգի պայմանական վաղաժամ ազատման Հանձնաժողովի որոշմամբ 79-ամյա Ջեք Գեւորգյանին ժամկետից երկու տարի շուտ ազատ արձակեցին:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---