Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Շիրակի մարզ![]() 16 մարտի 2010 - 21:03 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ�Տիգրան Սարգսյանը մարտի 16-ին այցելել է Շիրակի մարզի Բերդաշեն համայնք, որտեղ սկսվել են «Արփի լիճ» ազգային պարկի ձեւավորման աշխատանքները, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: Հաղորդագրության համաձայն, ՀՀ բնապահպանության նախարարի ու ոլորտի պատասխանատուների կողմից կառավարության ղեկավարին են ներկայացվել ներդրումային «Արփի Լիճ ազգային պարկի ստեղծում Հայաստանի Ջավախքի (Աշոցք) տարածաշրջանում» ծրագրի մանրամասները: Ծրագիրը ֆինանսավորվում է KfW բանկի եւ համաֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: Տիգրան Սարգսյանը գոհունակություն է հայտնել, որ ծրագիրը դրական է գնահատվում ոչ միայն կառավարության, այլեւ համայնքների ղեկավարների կողմից, քանի որ ուղղված է համայնքների զարգացմանն ու կարող է արդյունավետ իրականացվել միայն նրանց մասնակցությամբ: «Մենք այս ծրագիրը դիտարկում ենք ոչ միայն որպես բնապահպանական, այլեւ համայնքների զարգացման նախաձեռնություն: Բնապահպանական խնդիրների լուծման այս փորձը տարածելու ենք նաեւ այլ համայնքների վրա», նշել է վարչապետը: Անդրադառնալով «Արփի լիճ» հատուկ պահպանվող տարածքի ճանապարհաշինարարական աշխատանքներին` վարչապետը ՀՀ տրանսպորտի եւ կապի նորանշանակ նախարար Մանուկ Վարդանյանին հանձնարարականներ է տվել` ներկայացնել առաջարկություններ տվյալ տարածքի ճանապարհաշինության վերաբերյալ, որոնք կօժանդակեն ծրագրի իրականացմանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |