Ամենայն Հայոց Կաթողիկոսը - Մոսկվայի - Համայն Ռուսիո Պատրիարքը ստորագրեցին համատեղ հայտարարություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսը - Մոսկվայի - Համայն Ռուսիո Պատրիարքը  ստորագրեցին համատեղ հայտարարություն PanARMENIAN.Net - Մարտի 18-ին, Ռուսաց Պատրիարքի պաշտոնական այցի վերջին օրը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Վեհարանի դահլիճում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II - Մոսկվայի - Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ I ստարագրեցին համատեղ հայտարարություն:



Արարողությանը ներկաէինՀայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմակալ առաջնորդները, Մայր Աթոռի միաբանները, Գերագույն հոգ-որ խորհրդի անդամները - Մոսկվայի - Համայն Ռուսիո Պատրիարքին ուղեկցող պատվիրակությունը:



Ինչպես հաղորդում է Մայր Աթոռ սրբ Էջմիածնի մամլո դիվանը, հայտարարությունում ասված է.«Գոհություն ենքհայտնում մերՏերեւ Փրկիչ Հիսուս Քրիստոսին, որ պարգեւել է մեզ շնորհը 2010 թ. մարտի 16 -18-ը, Մեծ Պահքի օրերին, երբ ողջ քրիստոնյա աշխարհը պատրաստվում է Սուրբ Զատկի տոնին, հանդիպել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:



Մենք խոնարհվեցինք մասունքներիառջեւ առաքելապատիվ ՍուրբԳրիգոր Լուսավորչի` հովանավորի Հայ Առաքելական Եկեղեցու, ով պաշտելի է նաեւ Ռուս Ուղղափառ Եկեղեցու սրբերի շարքում: Հարգեցինք հիշատակը 1827 թ. Էջմիածնի մատույցներում Հայ Եկեղեցու սրբությունները եւ քրիստոնեական հավատքը պաշտպանելիս զոհված ռուս զինվորների: Մենք աղոթքով հիշեցինք 1915 1923 թթ. Հայոց Ցեղասպանության զոհերին:



Մենք այցելեցինք ԵրեւանիՍուրբՏիրամոր ռուսական եկեղեցի: Կիրիլ Պատրիարքը եւ Ռուս Եկեղեցու պատվիրակության անդամները ներկա եղան գոհաբանական աղոթքին Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում, որը կառուցվել է Հայաստանի քրիստոնեության մեծ դարձի 1700-ամյա հոբելյանի առիթով: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Կիրիլ Պատրիարքին հանձնեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրագույն պարգեւը` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշան: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայությամբ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքը կատարեց Երեւանում կառուցվող Տիրոջ Կենսատու եւ Պատվական Սուրբ Խաչի Վերացման անունով ռուսական ուղղափառ եկեղեցու հիմնարկեքը: Երկու Եկեղեցիների Հայրապետներն այցելեցին Երեւանի պետական համալսարան եւ իրենց օրհնությունը բաշխեցին ուսանողությանը, հանդիպմանը ներկա մտավորականությանը եւ Հայաստանի հասարակության ներկայացուցիչներին: Համալսարանում տեղի ունեցավ շնորհանդեսը Կիրիլ Պատրիարքի երկու գրքերի հայերեն թարգմանության` «Ազատություն եւ պատասխանատվություն, ներդաշնակության որոնումներ», «Հովվի խոսքը»: Երեւանի պետական համալսարանը Կիրիլ Պատրիարքին շնորհեց ԵՊՀ-ի պատվավոր դոկտորի կոչում:



Հայաստանի Հանրապետության ՆախագահՏիար Սերժ Սարգսյանի հետհանդիպմանժամանակմենք անդրադարձանք Եկեղեցիեւ պետությանհարաբերությունների զարգացմանը Հայաստանումեւ Մոսկվայի Պատրիարքության հովանուներքոգտնվող երկրներում, խոսեցինք հասարակականկյանքում մերԵկեղեցիների ունեցած կարեւոր դերակատարության եւ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործում հոգեւոր պետերի իրականացրած միջոցառումների մասին եւ հետաքրքրությամբ լսեցինք Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ հաստատված եւ զարգացող դաշնակցային հարաբերությունների, ինչպես նաեւ Անկախ Պետությունների Համագործակցության երկրների միջեւ համագործակցության նոր ծրագրերի եւ դրանց զարգացման հեռանկարների մասին:



Փառք ենք մատուցում Բարձրյալն Աստծուն, որ օգնում է մեզ ամրապնդելու մեր Եկեղեցիների կապերը եւ եղբայրական հարաբերությունները նրանց Հովվապետների միջեւ: Գոհություն ենք հայտնում Աստծուն, որ մեր երկրներում ավելանում են համայնքները, նոր տաճարներ են վեր խոյանում, վերաբացվում են եւ բարեզարդվում վանքերն ու սրբատեղիները, բարեպաշտորեն պահպանվում են եկեղեցական սրբությունները, զարգանում են հարաբերությունները Եկեղեցու եւ պետության, Եկեղեցու եւ հասարակության միջեւ, մեծանում է թիվը Եկեղեցուն կից գործող երիտասարդական, կրթա-մշակութային, խնամատար եւ մարդասիրական կառույցների ու հաստատությունների:

Մենք մեծնշանակությունենք տալիս երկու Եկեղեցիների Պատրիարքական Աթոռներին կից գործող եկեղեցական ներկայացուցչությունների գործունեությանը, որոնք կոչված են օժանդակելու Եկեղեցիների միջեւ հաղորդակցության զարգացմանը:



Ի դեմս Ռուսաստանի եւ ՆորՆախիջեւանի հայոց թեմի առաջնորդի` Ամենայն Հայոց Կաթողիկոսն ունի իր ներկայացուցիչը Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարքի մոտ: Երեւանում նոր ռուսական ուղղափառ եկեղեցու կառուցումը պայմաններ է ստեղծում, որ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարքն իր ներկայացուցիչն ունենա Ամենայն Հայոց Կաթողիկոսի մոտ:



Մեր Եկեղեցիները շարունակելու են երկկողմ աստվածաբանական քննարկումներն ու երկխոսությունները հովվական եւ աստվածաբանական հարցերի շուրջ, համագործակցելու են երիտասարդների կրթության եւ քրիստոնեական դաստիարակության բնագավառում, միմյանց օգնելու են երիտասարդ հոգեւորականների պատրաստության գործում, ովքեր կարող կլինեն պատասխաններ տալու ժամանակակից կյանքի գերխնդիրներին:



Երկու եկեղեցիներիհամարհամագործակցության կարեւոր ոլորտ է սոցիալական գործունեությունը. բանակի եւ քրեակատարողական հիմնարկներում հոգեւոր սպասավորությունը, գործունեությունը բարեսիրական եւ հիվանդախնամ հաստատություններում ու վերականգնողական կենտրոններում:



Համաշխարհայնացման պայմաններում մենք կոչ ենք անում մեր Եկեղեցիների սպասավորներին զորացնել ջանքերը քրիստոնեական հավատքի եւ արժեքների տարածման գործում: Ի պատասխան ներկա աշխարհում տարածվող կրոնական նոր հոսանքների` անհրաժեշտ ենք համարում իրականացնել համատեղ միջոցառումներ եւ ծրագրեր` կանխարգելու քայքայիչ աղանդների եւ կեղծ կրոնական կազմակերպությունների վնասակար գործունեությունը:



Հայ Առաքելական Եկեղեցու եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցու համար կարեւոր են միջքրիստոնեական եւ միջկրոնական հարաբերությունները: Միայն աշխարհի ավանդական բոլոր կրոնների ներկայացուցիչների համատեղ ջանքերով մենք կարող կլինենք պաշտպանել հավատքի կար-որությունը մարդու հասարակական եւ անհատական կյանքում: Մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը զարգացնելու ԱՊՀ եւ Մերձբալթյան երկների միջկրոնական խորհրդի աշխատանքները, ինչպես նաեւ շարունակելու տարածաշրջանի հոգեւոր պետերի եռակողմ եւ քառակողմ հանդիպումները` հանուն խաղաղության եւ Կովկասի երկրների բարօր կյանքի: Պատրիարք Կիրիլ Ա-ն իր եւ Կովկասի մուսուլմանների առաջնորդ Շեյխ Ուլ Իսլամ Ալլահ Շյուքուր Փաշազադեի անունից հրավիրեց Գարեգին Բ Կաթողիկոսին` մասնակցելու Բաքվում 2010 թ. ապրիլի 26-27-ը կայանալիք կրոնական առաջնորդների գագաթաժողովին:



Մենք գոհություն ենք մատուցում Աստծուն երկու Եկեղեցիներ ի միջեւ առկա բարեկամության մեծ պարգեւի համար եւ աղոթում, որ այս բարեկամության պտուղները տեսանելի դառնան Եկեղեցիների անդամների կյանքում եւ վկայեն բոլորիս հանդեպ Աստծո անսահման սիրո մասին»:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---