Երեւանում կայացավ «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության առաջին համագումարը

PanARMENIAN.Net - Երեւանում կայացավ «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության առաջին համագումարը: Միջոցառման ընթացքում զեկույցով հանդես եկավ կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը, որը ներկայացրեց կազմակերպության գործունեությունն ու նպատակները, ինչպես նաեւ հաստատեց խորհրդի եւ ստուգող հանձնաժողովի կազմերը, որոնք ընտրվել էին կազմակերպության անդամների կողմից: Խորհրդի մեջ ներառվել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ինչպես նաեւ գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը:



Ասրյանը հաղորդեց նաեւ, որ կազմակերպությանը միացել են «Արծիվ Մահապարտներ» միության բոլոր անդամները` գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանի գլխավորությամբ:



Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ նաեւ Սեյրան Օհանյանը, որը ողջունեց կազմակերպության ստեղծումը: Ընդ որում, նա նշեց, որ նման կազմակերպությունների գործունեությունը կնպաստի երկրի բարգավաճմանը:



Միջոցառմանը մասնակցեց մոտ 500 հոգի:



Նախքան համագումարի մեկնարկը միջոցառման մասնակիցները երթ կազմակերպեցին Մարտիրոս Սարյանի արձանին կից Ֆրանսիայի հրապարակից Հնագույն ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանին կից հրապարակ:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---