ՀՀ Վերահսկիչ պալատը բացահայտել է կրթության նախարարության պետական ծրագրերի իրականացման խախտումներ

PanARMENIAN.Net - Հայաստանի Վերահսկիչ պալատը ՀՀ գիտության եւ կրթության նախարարության 2007-2008 թթ. պետական ծրագրերը ստուգելիս, հայտնաբերել է մի քանի խախտումներ, այս մասին լրագրողներին հայտնել է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը:



Նրա խոսքերի համաձայն, դպրոցների վերանորոգման համար հատկացվել է 719, 1 մլն դրամ, ստուգվել է 259,7 մլն դրամի աշխատանքների իրականացումը, որոնցից բացահայտվել են 41,5 մլն դրամի գնային գրագրություն: «Կապալառուները, որ դպրոցներ են վերանորոգել, հաշվետվության մեջ նշել են իտալական արտադրության 7 մմ-ոց մետաղապլաստմասսե պատուհաններ, սակայն տեղադրել են 6 մմ-ոց թուրքական արտադրության պատուհաններ: Ես դեմ չեմ, որ դպրոցներում տեղադրվեն իտալական արտադրության պատուհաններ, սակայն պետք չէ գրել բարձրորակ իտալական, բայց տեղադրել թուրքական, պարսկական կամ տեղական արտադրության պատուհաններ», - ավելացրել է Զաքարյանը:



Հայաստանի կրթության ազգային ինստիտուտի ստուգումների արդյունքում բացահայտվել են 5,3 մլն դրամի սահմաններում լրացուցիչ գրանցված մրցութային ծրագրեր: Այդ գումարները ենթակա են բյուջե վերադարձման: Բացի այդ, ուսուցիչների վերապատրաստման ծրագրով նախատեսված 5 հազ. ուսուցչի փոխարեն վերապատրաստվել է 15 հազ ուսուցիչ: «Մեկ ուսուցչի վերապատրաստման համար տրամադրվում է որոշակի գումար: Ինչպես բացատրել այն, որ նախատեսված գումարով վերապատրաստվել է երեք անգամ ավելի ուսուցիչ: Կամ այն կատարվել է որակի հաշվին, կամ հասկանալի չէ, թե ինչ գործոնների հաշվին», - ասել է վերահսկիչ պալատի նախագահը:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---