ՀՀ-ի մինչեւ 45 տարեկան քաղաքացիների` երկրից դուրս թռիչքների սահմանափակման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը

ՀՀ-ի մինչեւ 45 տարեկան քաղաքացիների` երկրից դուրս թռիչքների սահմանափակման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը

PanARMENIAN.Net - Վերջին ժամանակներս շրջանառվող ասեկոսեներն այն մասին, թե իբր Երեւանի օդանավակայանում Հայաստանի մինչեւ 45 տարեկան քաղաքացիները չեն կարող դուրս թռչել երկրից, չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց տեղեկացված աղբյուրը:

Աղբյուրի խոսքով, ներկա պահին Երեւանի օդանավակայանում բոլոր չվերթների ուղեւորները առանց որեւէ արգելքների ու սահմանափակումների կարող են թռչել: «Նման խնդիրներ կարող են ծագել միայն այն դեպքում, եթե երկրում արտակարգ իրադրություն է հայտարարված, ինչը ներկա պահին չկա»,- նկատեց նա:

Վերջին ժամանակներս հաճախացել են ասեկոսեներն այն մասին, թե իբր Երեւանի օդանավակայանում Հայաստանի մինչեւ 45 տարեկան քաղաքացիները չեն կարողանում դուրս թռչել երկրից:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---