Կիպրոսի հայկական «Նարեկ» դպրոցի 16 շրջանավարտներ Հայաստան կայցելեն 1 ապրիլի 2010 - 20:00 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 8-ից 22-ը Կիպրոսի հայկական «Նարեկ» դպրոցի 16 շրջանավարտներ եւ 2 ուսուցիչներ Հայաստան կայցելեն: «Սույն ուղեւորության նպատակն է երեխաներին ցույց տալ Հայաստանի պատմությունը, որը նրանք սովորել են դպրոցում: Թող նրանք սեփական աչքերով տեսնեն Էջմիածինն ու Խոր Վիրապը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ընդգծել է այդ ուղեւորության նախաձեռնող, Կիպրոսի խորհրդարանի անդամ Վարդգես Մագդեսյանը: Նա հաղորդել է նաեւ, որ ուղեւորության եւ Հայաստանում երեխաների եւ ուսուցիչների բնակության ծախսերն իր վրա է վերցրել, իսկ երեխաների համար նախատեսված մշակութային ծրագիրը պետք է ապահովի Հայաստանի կառավարությունը: «Ես համոզված եմ, որ նման ուղեւորությունները պետք է ամենամյա դառնան»,- ընդգծել է Վարդգես Մագդեսյանը: «Նարեկը» Կիպրոսի` 2005 թվականին փակված Մելքոնյան վարժարանի ներկայումս գործող նախակրթարանն է: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |