Ամնայն հայոց կաթողիկոսը իր օրհնությունն է հղել աշխարհասփյուռ հայությանը Ավետման տոնի առիթով 7 ապրիլի 2010 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը հայրապետական իր օրհնությունն է հղել աշխարհասփյուռ հայությանը Ավետման շնորհազարդ տոնի առիթով եւ շնորհավորել կանանց ու մայրերին` Մայրության եւ գեղեցկության օրվա կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. “ Մեր մաղթանքն է, որպեսզի կենսապարգև այս տոնի խորհուրդով Աստվածամոր լուսավոր կերպարը այսօր եւ միշտ ոգեշնչի եւ առաջնորդի կանանց` ապրելու առ Աստված հավատքով, ծառայելու իրենց ընտանիքների բարօրությանն ու ամրությանը, մայրական հոգածությամբ դաստիարակելու արժանավոր զավակներ մեր Հայրենիքի եւ մեր Սուրբ Եկեղեցու համար: Թող Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ Միածին Որդին մայրության շնորհով զարդարի բոլոր կանանց եւ խաղաղության ու բարօրության մեջ պահպանի մեր մայրերին ու քույրերին` միշտ խինդով լեցուն ու երջանիկ, միշտ գեղեցիկ` օրհնված առաքինություններով”։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |