Սերժ Սարգսյան. Հարաբերությունների ամրապնդման գործում մեծ դերակատարություն ունեն Ֆրանսիայի ու ֆրանսալեզու երկրների հայ համայնքները 7 ապրիլի 2010 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 7-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆին: Հադիպման ընթացքում նախագահը կարեւորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ Հայաստանի համագործակցությունը եւ նշել, որ Հայաստանը հավատարիմ է ֆրանկոֆոնիայի արժեքներին, շահագրգիռ է դրանց տարածմամբ եւ պատրաստ է տարբեր ուղղություններով խորացնել համագործակցությունը: ՙՀայերը դարերի ընթացքում սերտ կապեր են ունեցել Ֆրանսիայի եւ ֆրանսիական մշակույթի հետ: Այնքան սերտ, որ որոշ դեպքերում նույնիսկ դժվար է տարբերակել, թե որ մշակույթին են պատկանում այնպիսի անուններ, ինչպիսիք են` Շառլ Ազնավուրը, Միշել Լեգրանը, Անրի Վերնոյը, Ալեն Թերզյանը, Գառզուն, Ժանսեմը: Նրանք, իհարկե, ֆրանսիական մշակույթի վառ ներկայացուցիչներ են, բայց մեր հայրենակիցներին մենք համարում ենք նաեւ հայկական մշակույթի բաղկացուցիչ մաս։ Անհատների դերը, անշուշտ, շատ կարեւոր է, սակայն հարաբերությունների ամրապնդման գործում չափազանց մեծ դերակատարություն ունեն նաեւ Ֆրանսիայի ու ֆրանսալեզու երկրների հայկական համայնքները՚, - ընդգծել է Բերժ Սարգսյանը: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նշել, որ Հայաստանի հետ կազմակերպության հարաբերությունները 2008թ. ասոցացված անդամի կարգավիճակով անդամակցությունից ի վեր նշանակալի զարգացում են ապրել: Նա բարձր է գնահատել ֆրանսերենի տարածումը խթանելու ուղղությամբ գործադրվող ջանքերը եւ գոհունակությամբ նշել, որ Հայաստանում արդեն ավանդույթ է դարձել ֆրանկոֆոնիայի օրերի անցկացումը, եւ 2009թվականին կազմակերպվել են ֆրանկոֆոնիային նվիրված ամենաշատ միջոցառումները: Հանրապետության Նախագահը եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հետագա հնարավորությունները, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |