Հայաստանում գերմանական համալսարանը և Քեհլ քաղաքի Հանրային կառավարման բարձրագույն դպրոցը համագործակցության պայմանագիր են ստորագրել

PanARMENIAN.Net - Ապրիլի 7-ին Հայաստանում գերմանական համալսարանը (ՀԳՀ) և Քեհլ քաղաքի հանրային կառավարման բարձրագույն դպրոցը համագործակցության պայմանագիր են ստորագրել:

“Քեհլ քաղաքի հասարակական կառավարման բարձրագույն դպրոցը հնարավորություն է տալիս ՀԳՀ-ում դասավանդել ‘’Եվրոպագիտություն և հասարակական կառավարում” մագիստրոսական ծրագիրը: Պրակտիկայի և ուսոցման մասը ՀԳՀ մագիստրատուրայի ուսանողները կանցնեն Գերմանիայիում”,- ապրիլի 7-ին մամլո ասուլիսում հայտարարել է ՀԳՀ նախագահ Էդուարդ Սարոյանը:

Քեհլ քաղաքի հանրային կառավարման բարձրագույն դպրոցի ռեկտոր Պաուլ Վիտն իր հերթին ընդգծեց համգործակցության մասին պայմանագիր կարևորությունն, ավելացնելով. “Գլոբալիզացիայի ձգտող աշխարհում կարևոր է համագործակցության եզրեր գտնելը: Մոտ ապագայում Հայաստանն ինտեգրվելու է եվրոպական զարգացման գործընթացին: Համագործակցությունը հնարավորություն կտա ուսանողների և դասխոսների փոխանակումներ կատարել: Դա թույլ կտա ձեռք բերել նոր գիտելիքներ”:

Մամլո ասուլիսից հետո Քյոլն քաղաքի հանրային կառավարման պրոֆեսոր Պետեր Շիրցը “Նպատակներ” թեմայով դասախոսություն կարդաց:

Համագործակցության մասին պայմանգրի ստորագրման արարողությանը ներկա էր նաև եվրոպական հասարակական կառավարման մագիստրոսական ծրագրի ղեկավար Գերտ Ֆիգուտը:

Հայաստանում գերմանական համալսարանը հիմնադրվել է 2005թ. երկու երկրների գիտնականների նախաձեռնությամբ: ՀԳՀ-ն համագործակցում է Գերմանիայի բուհերի հետ և առաջարկում մագիստրոսական ծրագրեր: Կրթական ծրագրերին զուգահեռ ՀԳՀ-ն իրականացնում է նաև գիտական նախագծեր: Համալսարանը կազմակերպում է նաև գերմաներեն լեզվի դասընթացներ ուսուցման նորագույն մեթոդիկայով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---