ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները մասնակցել են Ծիծեռնակաբերդի այգու կանաչապատմանը![]() 10 ապրիլի 2010 - 18:32 AMT PanARMENIAN.Net - p> ՎիվաՍել-ՄՏՍ-ը` “ՄՏՍ”ԲԲԸ դուստր ընկերությունը, տեղեկացնում է, որ ընկերության աշխատողները միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ԵԱՀԿ, իրենց աշխատակիցների հետ, կամավոր հիմունքներով մասնակցեցին Ծիծեռնակաբերդում կազմակերպված մեծ ծառատունկին: Ծառատունկը պատկանում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի` Հայաստանի առաջատար բջջային օպերատորի հետ համատեղ իրականացվող “Կանաչ սերունդ” քարոզարշավի շրջանակներում անցկացվող միջոցառումների շարքին: Ապրիլի 3-ին ընկերության կամավորներն արդեն մասնակցել էին Ծիծեռնակաբերդի համալիրում հողատարածքի նախապատրաստմանը, այդ թվում քարերից տարածքի մաքրման և հողի փխրման աշխատանքներին: “Կանաչ սերունդ” քարոզարշավի հիմնական` հանդիսավոր միջոցառումը տեղի կունենա ապրիլի 22-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիրի այգում: Այդ օրը այգու տարածքում կտնկվի 95 ծառ` ի հիշատակ Ցեղասպանության զոհերի և ի հիշեցում երիտասարդ սերունդներին առ այն, որ ապագայի մասին պետք է հոգ տանել առանց մոռանալու անցյալը, հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |