Մոտ 900 հայկական դպրոցներ 2010 թվականի ավարտին կմիանան Ինտերնետին![]() 12 ապրիլի 2010 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանում գործող 1400 դպրոցներից Ինտերնետին միացված են ավելի քան 600-ը: 2010 թվականին ծրագրվում է բյուջետային միջոցների հաշվին այդ թիվը հասցնել 900-ի: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հաղորդեց Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Այդ կապակցությամբ նա ավելացրեց, որ մնացած 500 դպրոցները Ինտերնետին կմիացվեն մոտակա երկու տարիների ընթացքում Համաշխարհային բանկի վարկային միջոցների հաշվին: "Սույն ծրագիրը հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներին թույլ կտա միանալ Ինտերնետին",- ասաց նա: Միևնույն ժամանակ, նախարարի խոսքով, աշխատանքներ են ընթանում IT-ոլորտի ընկերությունների, մասնավորապես` Synopsys-ի, Microsoft-ի և շատ այլ ընկերությունների հետ, որոնք ծրագրեր են առաջարկում ուսումնական ծրագրի բովանդակային մակարդակը բարձրացնելու հնարավորությամբ` ապահովելով այն նոր նյութերով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |