Հայաստանի 85 քոլեջի 1200 դասախոսներ վերապատրաստման դասընթացներ կանցնեն![]() 14 ապրիլի 2010 - 20:39 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 14-ին Երևանի պետական ճարտարագիտական քոլեջում մեկնարկեցին նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասախոսների, արտադրական ուսուցման վարպետների և վարչական անձնակազմի վերապատրաստման եռամսյա դասընթացները: Այդ դասընթացները կկազմակերպվեն Երևանի և մարզերի 49 նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում` 85 քոլեջի և արհեստագործական ուսումնարանի շուրջ 1200 դասախոսի և արտադրական ուսուցման վարպետի մասնակցությամբ: Դասընթացները կիրականացնի "Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը"` Եվրամիության Հայաստանին տրամադրված բյուջետային աջակցության շրջանակում: Դասընթացների անցկացման համար հիմք է ծառայել մասնագիտական պետական կրթական 61 չափորոշչի հաստատումը, որոնք փորձաքննության են ենթարկվել շահագրգիռ կողմերի ներգրավվածությունն ապահովող մասնակցային մոտեցման կիրառմամբ` ապահովելով սոցիալական գործընկերությունը ՄԿՈՒ ոլորտում, որից հետո հաստատվել են ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով և պետական գրանցում ստացել ՀՀ արդարադատության նախարարության կողմից: Չափորոշիչներից 56-ը մշակել է Կրթության ազգային ինստիտուտի "Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը" (ՄԿՈՒԶԱԿ), ևս 5-ը` ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի շրջանակում: "Նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտի բոլոր ներդրումները միտված են ՀՀ-ում կրթությունը համապատասխանեցնելու տնտեսական պահանջարկին",- նշել է Արմեն Աշոտյանը` ներկա գտնվելով նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասախոսների վերապատրաստման եռամսյա դասընթացների մեկնարկին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |