Ապրիլի 21-ին կայացավ "Խաղաղ ծառայություն" բրոշյուրի երկրորդ հրատարակության շնորհանդեսը21 ապրիլի 2010 - 19:08 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ին կայացավ զինվորների և նրանց ծնողների համար նախատեսված "Խաղաղ ծառայություն" բրոշյուրի երկրորդ հրատարակության շնորհանդեսը: "Առաջին հրատարակությունը (2001թ.) արդարացրեց իրեն, և մենք որոշեցինք երկրորդ անգամ հրատարակել բրոշյուրը, քանի որ որոշակի փոփոխություններ են ներմուծվել բանակի մասին օրենքում",- մամլո ասուլիսում հայտնեց "Զինվորի մայր" հասարակական կազմակերպության նախագահ Գրետա Միրզոյանը: Նրա խոսքով, գրքում ներկայացված են ՀՀ Ռազմական օրենսդրության կետերը, որոնց իմացությունը կօգնի կանխելու ՀՀ բանակի զինծառայողների իրավունքների խախտումները և պաշտպանել նրանց իրավունքները: "Խաղաղ ծառայություն" բրոշյուրը հրապարակվել է "Զինվորի մայր" հասարակական կազմակերպության կողմից` Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի աջակցությամբ: Հրատարակության տպաքանակը կազմում է 30 հազար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |