Հայաստանում կստեղծվի Ազգային գիտական լաբորատորիա

Հայաստանում կստեղծվի Ազգային գիտական լաբորատորիա

PanARMENIAN.Net - Հայաստանում կարող է ստեղծվել Ազգային գիտական լաբորատորիա` Երևանի ֆիզիկայի ինստիտուտի բազայի վրա:

Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել կառավարության մամլո ծառայությունում, այդ մասին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանն այսօր ասել է ՌԴ Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀԻՄ) Ֆլյորովի անվան միջուկային ռեակտորների լաբորատորիայի գիտական ղեկավար, ՌԴ ԳԱ ակադեմիկոս Յու.Հովհաննիսյանին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ ՄՀՄԻ-ի միջեւ հետագա համագործակցության զարգացման հարցեր, ինչպես նաեւ Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի (ԵրՖԻ) հետ իրականացվող ծրագրեր:

Ակադեմիկոսը բարձր է գնահատել Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի եւ Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի ու Երեւանի պետական համալսարանի միջեւ ծավալված գիտական համագործակցությունը: Նա ընդգծել է, որ Դուբնայի հետ համագործակցության նոր փուլ է սկսվել, որը նախատեսում է Ազգային գիտական լաբորատորիայի ստեղծում ԵրՖԻ-ի բազայի վրա:

ԵՊՀ ուսանողների հետ հանդիպմանը Յու. Հովհաննիսյանը նշել է, որ գիտական ներուժը Հայաստանում չափազանց մեծ է, սակայն գիտությունը Հայաստանում բարդ վիճակում է հայտնվել: “Ժամանակակից աշխարհում գիտության հետ կապված ամեն ինչ գիտատար պետք է լինի: Գիտությունն այսօր և ֆիզիկան մասնավորապես չափազանց ինտեգրաված են հանրությանը”,-ասել է Յու. Հովհաննիսյանը:

Իր հերթին, ԵՊՀ ուսանողների հետ հանդիպմանը ներկա ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հայտարարել է, որ կառավարությունը մտադիր է հիմնարար ֆիզիկան հայտարարել գերակա ուղղություն և պատրաստ է ամեն ինչ ներդրնել նրա զարգացման համար, մասնավորապես, աստիճանաբար, կավելանան ասպիրանտուրայի տեղերը ֆիզիկոսների համար: “Սա միակ մեր շանսն է 15-20 տարում հայտնվել այն երկրների շարքում, որոնc տնտեսությունը հիմնված է գիտության վրա”,-ասել է Ն.Երիցյանը:

Ապրիլի 23-ին ակադեմիկոս Հովհաննիսյանը նաև հանդես կգա ՀՀ ԳԱԱ ամենամյա ժողովում:

Յուրի Հովհաննիսյանը ՀՀ ԳԱԱ օտարերկրյա անդամ է և ԵՊՀ պատվավոր դոկտոր, Մենդելեևի աղյուսակի ամենածանր տարրերի բացահայտման հեղինակը, այդ թվում 107-րդ քիմիական տարրի` Բորիի, ինչպես նաև 117-րդ գերծանր տարրի համահեղինակն է, որը սինթեզվել է 2009թ. հուլիսից մինչև 2010-ի փետրվարի: Բազում տարիներ համարվում է ֆիզիկայի նոբելյան մրցանակի ամենաիրական թեկնածուներից մեկը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---