Հայաստանի ասորական համայնքը պահանջում է ճանաչել ասորիների ցեղասպանությունը23 ապրիլի 2010 - 16:02 AMT PanARMENIAN.Net - “20-րդ դարի սկզբին Հայոց ցեղասպանության ժամանակ 1.5 մլն հայերի հետ միասին կոտորվել է նաև 750 հազ. ասորի` այսինքն` այն ժամանակներում ասորական ժողովրդի կեսը, սակայն ասորիների ցեղասպանության մասին քչերն են խոսում”, - ապրիլի 23-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հաղորդել է Հայաստանում ասորական համայնքի առաջնորդ Ռազմիկ Խոսրոևը: Նա նշել է, որ եթե Հայերի պարբերական ցեղասպանությունն ավարտվել է 1920-ական թվերին, ապա Ասորիների ցեղասպանությունը շարունակվում է մինչ այսօր. “Իրաքի պատերազմի ժամանակ այդ երկրում ասորական բնակչությունը կրճատվեց տասն անգամ: Դրա հետ միաժամանակ Իրաքում ոչնչացվում է ասորիների մշակութային ժառանգությունը”: Խոսրոևի խոսքերի համաձայն, Ասորիների ցեղասպանության հարցի բարձրացման համար ամենամեծ խոչընդոտը պետականության բացակայությունն է, ինչը խանգարում է շատ խնդիրների իրականացմանը: Սակայն նա կարդաց ասորի ժողովրդի պահանջը`Թուրքիայի իրականացրած ասորի ժողովրդի ցեղասպանության ճանաչման մասին, որում մասնավորապես ասված է. “Ասորի ժողովուրդն այսօր պահանջում է, որ միջազգային ատյանները դատապարտեն Թուրքիային, որ ցեղասպանության հետևանքով տարածքների և նյութական արժեքների կորուստները հատուցվեն միջազգային նորմերի սահմաններում` մոռացության չմատնելով, որ ցեղասպանության մահացու վարակը մարդկության ապագան կանգնեցնում է վտանգի առաջ”: “Ասորիները ցեղասպանության սգո 2 ամսաթիվ են հիշատակում` ապրիլի 24-ին և օգոստոսի 7-ին: Երկրորդ ամսաթիվը բոլոր զոհված ասորիների հիշատակի օրն է: Այդ օրն անվանում են “Սեմելի կոտորած”, քանի որ 1930 թ. օգոստոսի 7-ին Հյուսիսային Իրաքի Սեմել գյուղում ողջ-ողջ այրել են 3000 ասորու”, - ասել է Հայաստանում ասորական համայնքի անդամ, Ասորիների ցեղասպանության մասին պատմող 4 վավերագրական ֆիլմերի հեղինակ, ասորի Լինա Յակուբովան: PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին պատասխանելով` նա ասել է, որ ասորիների ամենամեծ համայնքը Իրաքում է` մոտ 1 մլն ասորի, սակայն Լինա Յակուբովան միաժամանակ ընդգծել է, որ այդ թվերը հավատ չեն ներշնչում: Քանակի մեծությամբ ասորական երկրորդ համայնքը ԱՄՆ-ում է, իսկ երրորդը` Ռուսաստանում: Ռազմիկ Խոսրոևը նշել է, որ Իրաքից բացի ուրիշ ոչ մի երկրում ասորական համայնքը բարդություններ չունի, ավելացնելով, որ Հայաստանում ասորիներին ավելի մեծ ազատություն և լավ ապրելու հնարավորություն է տրված, քան այլ երկրներում, այդ թվում` Վրաստանում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |