Արքեպիսկոպոս Կճոյան. “Ներկայում զենքն իր դիրքերը զիջում է խելքին, Հայաստանը նույնպես կարիք ունի “վերազինման”

Արքեպիսկոպոս Կճոյան. “Ներկայում զենքն իր դիրքերը զիջում է խելքին, Հայաստանը նույնպես կարիք ունի “վերազինման”

PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին տեղի ունեցավ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ամփոփիչ նիստը, որտեղ ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրեց 2009 թ. ընթացքում ակադեմիայի նախագծերն ու նվաճումները, նաև պատմել է գոյություն ունեցող հիմնախնդիրների ու դրանց լուծման ուղիների մասին:

Ռադիկ Մարտիրոսյանը առաջարկել է նիստն սկսել անցյալ տարի մահացած ՀՀ ԳԱԱ անդամներ Աիդա Ավետիսյանի, Արմեն Թախթաջյանի և Ֆադեյ Սարգսյանի հիշատակը հարգելով` մեկ րոպե լռությամբ:

Հավաքվածներին ողջունեց նաև Հայ Առաքելական եկեղեցու Արարատի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանը, ով ընդգծեց, որ Հայաստանում միշտ գնահատվել է գիտությունը և մի քանի մեջբերում արեց` որպես իր խոսքի հավաստում: “Այսօր զենքը զիջում է իր դիրքերը խելքին, և Հայաստանը նույնպես կարիք ունի “վերազինման””, - ընդգծել է արքեպիսկոպոսը, ավելացնելով, որ հենց այդ պատճառով էլ անհրաժեշտ է գիտնականներին աջակցություն ցուցաբերել:

Նա նաև նշել է եկեղեցու և գիտնականների համագործակցության անհրաժեշտությունը, ինչը հաջողությամբ իրականացվում է Հայաստանում:

Նիստի վերջում ելույթ է ունեցել նաև Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---