Արսեն Հարությունյան. Լուսաֆորների աշխատանքը վերականգնված է, Երևանում երթևեկությունը կարգավորվել է

PanARMENIAN.Net - Հաղորդագրությունն այն մասին, որ քաղաքի կենտրոնում լուսաֆորները շարքից դուրս են եկել և խցանումների պատճառ դարձել, չափազանցված էր: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց ՀՀ Ճանապարհային ոստիկանության օպերատիվ վարչության ավագ տեսուչ Արսեն Հարությունյանը:

Նրա խոսքով, լուսաֆորների աշխատանքի խախտման պատճառը էլեկտրականության անջատումն էր:

"Լուսաֆորները չեն աշխատել միայն Աբովյան և Կորյունի փողոցների ու Բաղրամյան և Կիևյան փողոցների խաչմերուկներում: Դա տևել է 50 րոպե: Այժմ լուսաֆորների աշխատանքը վերականգնված է, Երևանում երթևեկությունը կարգավորվել է",- ընդգծեց Հարությունյանը:

Նա հաղորդեց նաև, որ լուսաֆորների աշխատանքի խախտման հետևանքով խցանումներ չեն առաջացել, իսկ դժվարացած տրանսպորտային երթևեկությունը կարգավորվել է Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից: "Ոչ մի լուսաֆոր էլեկտրաէներգիայի մատակարարման խախտման արդյունքում շարքից դուրս չի եկել",- նշեց Արսեն Հարությունյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---