Հայաստանը պետք է բուհերում բացի Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրող ամբիոններ

PanARMENIAN.Net - “Մենք ուղղակի պարտավոր ենք հորդորել և խթանել երիտասարդության հետաքրքրությունը Հայոց ցեղասպանության հանդեպ ողջ աշխարհի հայագիտական ամբիոններում”,-հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ապրիլի 23-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում:

Ըստ նրա, արտերկրում Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրողների մեծ մասը թուրքեր են:

“Աշխարհի հայագիտական հաստատությունների ուսանողների մեծ մասը թուրքեր են: Դա շատ լավ մշակված ռազմավարություն է: Չէ որ այդ ամբիոնների ղեկավարների մեծ մասը ևս թուրքեր են: Հայաստանը պետք է ամբիոններ բացի օտարերկրյա բուհերում, որտեղ կուսամնասիրեն Հայոց ցեղասպանությունը և կանեն ամեն ինչ, որպեսզի ուսանողները շահագրգռված լինեն սովորել այդ բաժիններում”,-ասել է նա;”

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---