Հայաստանի ԱՆ քրեակատարողական հիմնարկներում գրանցվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված 2 դեպք26 ապրիլի 2010 - 20:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում 2010թ. ապրիլի 15-ից 25-ն ընկած ժամանակահատվածում իրականացված խուզարկությունների և այլ գործողությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են 15.5 լիտր ինքնաշեն ոգելից խմիչք, 94 հատ բջջային հեռախոս և 105 կտրող-ծակող առարկաներ: Գրանցվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված 2 դեպք: Քաղաքացիական բժշկական հաստատություններ են տեղափոխվել 4, իսկ քաղաքացիական բժշկական հաստատություններից քրեակատարողական հիմնարկներ են վերադարձել բուժման նպատակով նախկինում տեղափոխված 3 դատապարտված կամ կալանավորված անձ, հաղորդում է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |