Ինքնասպանություն է տեղի ունեցել “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկում

PanARMENIAN.Net - 2010թ. ապրիլի 29-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՙ”Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Սուրեն Ավետիսյանը, պարանով կախվելու միջոցով, ինքնասպանություն է գործել: Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Միաժամանակ, քրեակատարողական վարչության պետի հրամանով, նշանակվել է ծառայողական քննություն` դեպքի հանգամանքները պարզելու և դեպքը կանխելու գործում թերացած ծառայողների շրջանակը պարզելու ու պատասխանատվության ենթարկելու նկատառումով:

Միաժամանակ, հայտնվում է, որ մամուլի որոշ միջոցներում, թյուրիմացաբար, տրվել է սխալ տեղեկատվություն այն մասին, որ իբր ապրիլի 23-ին վերոհիշյալ քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել ինքնասպանության մեկ այլ դեպք: Հարկ է նկատել, որ Նուբարաշենի հոգեբուժական դիսպանսերը որևէ առնչություն չունի քրեակատարողական ծառայության համակարգի հետ, հետևաբար, դրանում արձանագրված դեպքերը ևս չեն առնչվում այդ ծառայության հետ, ասվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---