«Համահայկական ցանց» նախագծի իրագործման համար ստեղծվելու են միջազգային խորհուրդներ

PanARMENIAN.Net - «Համահայկական ցանց» նախագծի ստեղծման ճանապարհին արդեն ձեռնարկվում են կոնկրետ քայլեր, նախատեսվում է ստեղծել միջազգային մասնագիտացված խորհուրդներ»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի տնօրեն Բեկոր Փափազյանը:

Նրա խոսքերով, այս խորհուրդները ստեղծվելու են երեք հիմնական ուղղություններով. կրթություն (ՀՀ կրթության և գիտության նախարարության մասնակցությամբ), առողջապահություն (մասնավորապես, ուռուցքաբանական կենտրոն ստեղծելու համար) և զբոսաշրջություն, որտեղ աշխատանքներն արդեն սկսվել են:

Հիմնադրամի գործադիր տնօրենը նշել է, որ խորհուրդների կազմի մեջ մտնելու են ինչպես հայազգի, այնպես էլ արտասահմանյան մասնագետներ, բացի դրանից, նրանք այնպիսի ներկայացուցիչներ են լինելու, որոնց հասանելի են լինելու ինչպես ներդրողները, այնպես էլ բարձր որակավորում ունեցող գիտնականները: “Այդ խորհուրդների համար Հայաստանը լինելու է այն գաղափարական օղակը, որը միավորելու է Սփյուռքը”,- ասել է նա:

Այդ առնչությամբ Փափազյանն ավելացրեց, որ նախատեսվում է յուրաքանչյուր հիմնական ուղղության համար 5-10 խորհուրդ ստեղծել, սակայն դրանց թիվը կախված է լինելու պահանջարկից:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---