2010-2011թթ. ուսումնական տարվանից ավագ դպրոցներում առաջին դասարան ընդունելություն չի կատարվելու

PanARMENIAN.Net - ՀՀ Կառավարությունը մայիսի 6-ի նիստում հաստատել է պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների` 2010-2011թթ. ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) պարտադիր ժամկետային զինծառայությունից զորացրված քաղաքացիների ընդունելության առկա ուսուցմամբ բակալավրիատի կրթական ծրագրով տեղերն ըստ բուհերի եւ մասնագիտությունների: Բացի այդ, կառավարությունը հաստատեց նաև ավագ եւ հիմնական դպրոցների ցանկը:

Նշվում է, որ 2010-2011թթ. ուսումնական տարվանից ավագ դպրոցներում առաջին դասարան ընդունելություն չի կատարվելու, իսկ 2-9-րդ դասարանների աշակերտներին թույլատրվելու է ուսումը շարունակել այդ դպրոցներում, 2010-2011թթ. եւ 2011-2012թթ. ուսումնական տարիներում հիմնական դպրոցներին թույլատրվելու է ուսումնական գործընթացը շարունակել համապատասխանաբար 11-րդ եւ 12-րդ դասարաններում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---