Վիկտոր Համբարձումյանի հուշարձանի հեղինակին իր վրդովմունքն է հայտնում«Ուսանողական այգու» քանդման կապակցությամբ

PanARMENIAN.Net - «Ինձ հուզում են այն լայնածավալ շինարարական աշխատանքները, որոնք ընթանում են «Ուսանողական այգում»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քանդակագործ, Երևանի գեղարվեստական ակադեմիայի պրոֆեսոր, Վիկտոր Համբարձումյանի արձանի հեղինակ Տարիել Հակոբյանը:

«Ես առաջին հերթին խոսում եմ ոչ թե որպես քանդակագործ, որի ստեղծագործությունը տուժելու է այդ գործողություններից, այլ որպես քաղաքացի, Երևանի բնակիչ: Չի կարելի քանդել մեր քաղաքի այգիները: Դա ուղղակի զայրացուցիչ է: Ինչպե՞ս կարելի է ծառերի փոխարեն բետոնե պատեր կառուցել: Բացի դրանից, բոլոր այդ սրճարանները, ռեստորանները, ժամանցի կենտրոնները շեղում են երիտասարդներին. հատկապես այս դեպքում, երբ շինությունը կանգնելու է այդտեղ` ուսումնական և գիտական հաստատությունների կողքին»,- ասել է քանդակագործը:

Ինչ վերաբերվում է հուշարձանին, Հակոբյանն ասաց, որ Հայաստանում վաղուց ոչ ոք նման բաների վրա ուշադրություն չի դարձնում: «Կանգնեցված է հանճարեղ մարդու հուշարձան, որը մարդկության մեծագույն գիտնականներից է, իսկ նրա մասին շատերը նույնիսկ չգիտեն: Այդ շենքը կփակի արձանը և այգում նրա առկայությունն անիմաստ կդառնա»,- ասել է Հակոբյանը:

Նրա խոսքերով, շինարարության տեղում բավական խորը փոս են փորել: «Այնպիսի տպավորություն է, որ կատակոմբներ են կառուցելու: Եթե չեմ սխալվում, շենքը մթեցված ապակիներ է ունենալու, ինչն ավելի մռայլ է դարձնելու առանց այն էլ անդեմ շինությունը: Նոր այգիներ սարքելու փոխարեն, մենք քանդում ենք հները»,- ասել է Տարիել Հակոբյանը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---