Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել Հայաստանում օտարալեզու դպրոցների դեմ

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը քննադատել է Հայաստանի կրթության և գիտության նախարարության օրենսդրական նախաձեռնությունը Հայաստանում օտարալեզու դպրոցներն արգելող օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է ՀԱԿ մամլո ծառայությունը:

«Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ հիշյալ նախաձեռնությունը քաղաքական առումով վտանգավոր է, գավառամտության արգասիք և կոչ է անում դրա դեմ ստեղծել հասարակական անհանդուրժողականության մթնոլորտ, կանխել դրա իրականացումը։ Oտար լեզուների իմացությունը կարևորագույն խնդիր է, ինչը հնարավոր է և պետք է լուծել մայրենի լեզվով հանրակրթության շրջանակներում»:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---