"Ժառանգություն" կուսակցությունը պատասխան հայտարարություն է հրապարակել 7 մայիսի 2010 - 21:07 AMT PanARMENIAN.Net - «Այսօրվա մամուլից ծանոթացանք ուսանողական հանրահավաքի և բողոքի երթի կապակցությամբ ԿԳՆ տարածած և երկիմաստ տեղեկություններ պարունակող հաղորդագրությանը, որից ընթերցողների մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ այդ միջոցառումների կազմակերպիչը «Ժառանգություն» կուսակցությունն էր: Պաշտոնապես հայտարարում ենք, որ «Ժառանգություն» կուսակցությունը, հարգելով ուսանողների ցանկությունը` չկուսակցականացնել իրենց խնդիրները, մշտապես զերծ է մնացել նշված միջոցառումներին միջամտելուց: Ինչ վերաբերում է «Ժառանգության» անդամ ուսանողներին, ապա կուսակցությանն անդամակցությունը չի սահմանափակում նրանց քաղաքացիական իրավունքները, այդ թվում` ազատորեն արտահայտելու իրենց տեսակետները: Զավեշտալի ենք համարում այն, որ «ժառանգությանը» ուսանողության հիմնախնդիրները շահարկելու մեջ անուղղակիորեն մեղադրում է ԿԳ նախարարությունը, որի աչալուրջ հսկողության ներքո տարիներ շարունակ տեղի է ունենում միջնակարգ և բարձրագույն կրթական հաստատությունների անսքող կուսակցականացում` տխուր հիշողություններ արթնացնող «կոմսոմոլացման» օրինակով», - հայտարարում է «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |