ԵՊՀ ուսանողական խորհուրդը մասնակցություն է պահանջում մագիստրատուրայի և ասպիրանտուրայի տեղերի բաշխման գործընթացին

PanARMENIAN.Net - «Բանակից տարկետման տեղերով մագիստրատուրայի և ասպիրանտուրայի տեղերի կրճատման խնդրին մենք վաղուց ենք ծանոթ: Այս հարցով մենք դիմել ենք կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանին, ուստի նրա պատասխանները մեզ արդեն հայտնի են»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Ցոլակ Հակոբյանը:

Նա ընդգծել է, որ հանդիպել է նաև ուսանողական բողոքի ցույցերի կազմակերպիչների հետ և հասկացել, որ նրանց ուղորդում է քաղաքական մի ուժ և հասկանալի է թե իրականում ինչ է նրանց հարկավոր: Ց.Հակոբյանը հավելեց, որ արդյունքում ադրբեջանական ԶԼՄ-ներում հաղորդագրություններ հայտնվեցին այն մասին, որ հայ երիտասարդները չեն ցանկանում ծառայել բանակում:

Ըստ նրա, այս հարցում պետք է պայքարել այլ մեթոդներով` այն է, թափանցիկ քննություններ անցկացնել, ավելի ճիշտ բաշխել մագիստրատուրայի և ասպիրանտուրայի տեղերը, հաշվի առնելով ուսխորհրդի կարծիքը:

«Ըստ իս, տեղերի կրճատումն արդեն փաստ է, այժմ հարկավոր է պայքարել այդ տեղերն արդարացի բաշխելու համար»,-ասել է Հակոբյանը: Ինչ վերաբերում է մայիսի 14-ի ուսանողական հանրահավաքին, ապա նա նշել է.«Մենք մտադիր չենք համագործակցելու նրանց հետ, քանի որ համաձայն չենք վարչապետին ուղղված նրանց նամակի մի քանի կետերին, որ վերաբերում են ուսանողական կազմակերպությունների ապաքաղաքականացմանը: Մենք քաղաքական կառույց չենք, ուստի չենք ընդունում այդ կետերը, իսկ ընդհանուր առմամբ, ուսանողների պահանջները հիմնավորված են ու տրամաբանական»,-ասել է նա:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---