Վերջին 5 տարում Հայաստանում 39 քրեական գործ է հարուցվել անչափահասների հանդեպ սեռական հանցագործությունների փաստով

PanARMENIAN.Net - Վերջին 5 տարում (2005-2099թթ.) Հայաստանում հարուցվել է 39 քրեական գործ ՀՀ ՔՕ 141-րդ հոդվածի համաձայն: Այդ մասին հայտնել է «Հույս և օգնություն» ՀԿ-ի տնօրեն Ենոք Շատվորյանը: Նրա խոսքերով, ՀՀ ՔՕ վերոհիշյալ հոդվածով սեռական ոտնձգության զոհերի միջին տարիքը կազմում է 12-15 տարեկան, իսկ ՀՀ ՔՕ 141-րդ հոդվածով մեղադրվողների առավելագույն տարիքը` 45 տարեկան:

«Մենք ուսումնասիրել ենք այս քրեական գործերի գրեթե կեսը և հանգել այն եզրակացության, որ անչափահասների հանդեպ ոտնձգությունների հարցում առավել խոցելի են անբարենպաստ և անապահով ընտանիքների երեխաները: Եվ հաճախ անչափահասների հետ հարաբերություններն այս կան ծառայության դիմաց վճար են, օրինակ ջրի կամ բնակարանի վարձի պարտքի համար: Ընդ որում, նման որոշումներ կայացնում են այդ երեխաների ծնողները»,- ասել է Ենոք Շատվորյանը: Նա նաև նշել է, որ այս երևույթը հնարավոր է մեր երկրում` կապված այս երևույթի հանդեպ օրենքի և հասարակության շատ չեզոք վերաբերմունքի հետ:

«Հաճախ սեռական ոտնձգությունների անչափահաս զոհերը հասարակության աչքում ոչ թե տուժած են, այլ մեղավոր»,- ասել է Շատվորյանն, ավելացնելով, որ հենց այդ պատճառով շատերը նման իրավիճակում լռում են:

Շատվորյանը ևս մեկ կարևոր խնդիր համարեց նման զոհերի համար վերականգնողական դպրոցների բացակայությունը, քանի որ մարմնավաճառությամբ զբաղվող աղջիկների մեծամասնությունը սեռական հարաբերություններ են ունեցել վաղ տարիքում:

«Հասարակությունը չպետք է հանդուրժող լինի նման հանցագործություններ կատարող մարդկանց հանեպ, և նրանց պատիժը պետք է ավելի խիստ լինի, այդ ժամանակ, հնարավոր է` մարդիկ մտածեն անչափահասի հետ սեռական հարաբերության մեջ մտնելուց առաջ»,- ընդգծել է հասարակական կազմակերպության տնօրենը:

ՀՀ ՔՕ 141հոդվածը վերաբերում է սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի հետ: Տասնութ տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ` սույն օրենսգրքի 138-րդ, 139-րդ կամ 140-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշների բացակայության դեպքում` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---