Երևանի քաղաքապետարանը ոչինչ չի ձեռնարկում «Ուսանողական այգում» շինարարությունը դադարեցնելու համար![]() 14 մայիսի 2010 - 19:17 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին «Ուսանողական այգում» շինարարության իրականացման դեմ ստորագրահավաքի վերջին օրն է: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ընթացքում հասարակական նախաձեռնության անդամ Արթուր Ավթանդիլյանն ասել է, որ քաղաքապետարանի հետ հանդիպումները միայն ճարտասանության առիթ են տվել: Ոչ մի քայլ այդպես էլ չի ձեռնարկվել: Ավթանդիլյանի խոսքերի համաձայն, իրենց հետագա քայլերը կախված են ՀՀ օմբուդսմեն Արմեն Հարությունյանի նամակին տված քաղաքապետի պատասխանից: Ավթանդիլյանը նաև նշել է, որ մոտավոր տվյալների համաձայն, շինարարության դեմ ակտիվիստների նախաձեռնությամբ հավաքվել է մոտ 16000 ստորագրություն: Նշենք, որ մայիսի 14-ին «Ուսանողական այգում» տեղի է ունեցել նաև խորհրդանշական ակցիա: «Մենք այս քաղաքի տերերն ենք» կազմակերպության անդամները և շահագրգիռ երիտասարդները այգին շղթայել էին` բարձր պահելով «STOP» ազդարարող ցուցանակներ: Այնուհետև նրանք գնացել են դեպի Վիկտոր Համբարձումյանի արձանը և շրջապատել են այն`ի նշան պաշտպանության: Ակցիան ավարտվել է խորհրդանշական ժեստով` մասնակիցներից ոմանք գրկել են ծառերը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |