Մրցութային հանձնաժողովն ամփոփել է լրատվամիջոցներից ստացած մասնակցության հայտերի հաշվառման և գրանցման աշխատանքները

PanARMENIAN.Net - Ավարտվել է ՀՀ սփյուռքի նախարարության և Համաշխարհային հայկական կոնգրեսի հայտարարած «Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար» մրցույթի «Լավագույն հայկական լրատվամիջոց» անվանակարգում հայտերի ընդունման վերջնաժամկետը:

Ամփոփելով լրատվամիջոցներից ստացած մասնակցության հայտերի հաշվառման և գրանցման աշխատանքները` մրցութային հանձնաժողովն արձանագրել է, որ ստացել է 55 հայտ: Մրցութային հանձնաժողովը հայտերը ներկայացրել է ըստ երկրների. Ռուսաստանի Դաշնություն` 12, Վրաստան` 7, Ամերիկայի Միացյալ Նահանգներ` 6, Լիբանան` 4, Ուկրաինա` 4, Ֆրանսիա` 3, Արգենտինա` 3, Հունաստան` 2, Բելառուս` 2, Իսպանիա`2, Իրան` 1, Թուրքիա` 1, Արաբական Միացյալ Էմիրություններ` 1, Բուլղարիա` 1, Ուզբեկստան` 1, Չեխիա` 1, Ռումինիա` 1, Մեծ Բրիտանիա` 1, Կիպրոս` 1, Կանադա` 1:

Մրցութային հանձնաժողովը ներկայացրել էնաև«Լավագույն հայկական լրատվամիջոց» անվանակարգի չորս ենթաանվանակարգերում հայտերի բաշխման համամասնությունը:

«Լավագույն տպագիր լրատվամիջոց» ենթաանվանակարգում ստացվել է 32 հայտ, «Լավագույն հեռուստաալիք» ենթաանվանակարգում` 5, «Լավագույն ռադիոեթեր» ենթաանվանակարգում` 6, «Լավագույն ինտերնետային լրատվամիջոց» ենթաանվանակարգում` 12:

Արդեն մեկնարկել է առաջին փուլը, որի ընթացքում մրցութային հանձնաժողովը լրատվամիջոցների ներկայացրած ամփոփագրերի հիման վրա կընտրի լավագույններին: Երկրորդ փուլում ընտրությունն արդեն կկատարվի հանձնաժողովի պահանջով ներկայացվող լրացուցիչ տեղեկատվության հիման վրա (հոդվածներ, ձայնագրություններ և այլ նյութեր): Մրցույթի արդյունքները հայտնի կդառնան 2010 թվականի հոկտեմբերին: Մրցանակները հաղթողներին կհանձնվեն հոկտեմբերի 11-16-ին կայանալիք լրատվամիջոցների և լրագրողների համահայկական 5-րդ համաժողովի ընթացքում` պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ: Այս մասին հաղորդում է սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---