Հայաստանում վիրահատություններ են կատարվում ժամանակակից համաշխարհային չափանիշներով

PanARMENIAN.Net - «Որոշ մասնագիտացած ֆիրմաներ, որոնք ներկայացուցչություններ ունեն Հայաստանում, օգնություն են առաջարկել գործիքների ապահովման գծով»,-հայտարարել է ՌԴ Նեյրովիրաբուժության դաշնային կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Յուրի Գրիգորյանը հունիսի 5-ին կայացած մամլո ասուլիսում:

Նա Հայաստան է ժամանել իր գործընկեր, ՌԴ Նեյրովիրաբուժության դաշնային կենտրոնի նեյրովիրաբույժ Մուշեղ Ստեփանյանի հետ:

Ինչպես ընդգծել է պրոֆեսոր Գրիգորյանը, Հայաստանի Պաշտպանության նախարարության Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում կքննարկվի էնդոսկոպիկ տեխնիկայի միջոցով գլխուղեղի և ողնաշարի արդիական վիրահատությունների անցկացումը: Նման վիրահատություններն պակաս տրավմատիկ են և առավել անվտանգ: «Այդ մեթոդը այսօրվա դրությամբ համաշխարհային չափանիշ է նեյրովիրաբուժությունում»,-նշել է Յուրի Գրիգորյանը:

Երկու օրում ՌԴ-ից ժամանած բժիշկները 5 վիրահատություն են կատարել Հայաստանում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---