Հայաստանի գլխավոր վարակաբանը խորհուրդ է տալիս շատ ջուր խմել 7 հունիսի 2010 - 13:04 AMT PanARMENIAN.Net - «Ամռան շոգին մարդու օրգանիզմը կորցնում է շատ աղ և ջուր: Դրա համար մարդիկ պետք է օգտագործեն օրը 4-6 բաժակ ջուր, թան, մածուն, նաև հանքային ջրեր` ամռան շոգի վնասակար ազդեցությունները հնարավորինս նվազեցնելու համար»,- Երևանում հունիսի 7-ին մամլո ասուլիսում ասաց ՀՀ գլխավոր վարակաբան Արա Ասոյանը: Նա նաև խորհուրդ է տալիս փողոցային և անհայտ ծագմամբ սննդամթերքից խուսափել, գնումներ կատարելիս ուշադիր լինել հատկապես շուտ փչացող սննդամթերքի նկատմամբ` հավ, ձուկ, խմորեղեն: «Ես ինքս ասել եմ, որ արդեն ժամանակն է, որ խիստ վերահսկողություն սահմանվի սննդամթերքի հարցում` ոչ միայն գետնանցումներում վաճառվող, այլև սուպերմարկետներում: Մենք չգիտենք` ինչ պայմաններում և ովքեր են պատրաստել այդ գեղեցիկ խմորեղենները, որ վաճառվում են սուպերմարկետներում», - ասել է հանրապետության գլխավոր վարակաբանը սննդամթերքի կետերում իրականացվող վերահսկման մասին: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ARARAT-ի հատուկ երեկո՝ նվիրված Ազնավուրի 100-ամյակին Դեռևս թատրոնի շեմից հյուրերն լիապես պարուրվում էին ազնավուրյան տրամադրությամբ Սիմոնյան. Անընդունելի է, երբ եկեղեցականը, եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ՝ քաղաքականությունն առևտուր է «Անտարբեր նայելը և քաղաքական գործունեությամբ զբաղվելը տարբեր բաներ են»,–ասել է նա ԱԺ նախագահ․ 2026-ի ընտրություններում Տավուշի այդ գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից կերպով «Հայաստանն իր քաղաքացիներից որևէ մեկին չի նեղացնելու, անտեր ու անտուն չի թողնելու»,–ասել է նա Սիմոնյան․ Ալիևի հայտարարությունները ներքին լսարանի համար են «Այնուամենայնիվ հանդիպումների ժամանակ մենք այդ հարցերը բարձրացնում ենք»,–ասել է նա |