Տիգրան Սարգսյան. Կառավարությունն իրավունք չունի իր որոշումները պարտադրել հասարակությանը

Տիգրան Սարգսյան. Կառավարությունն իրավունք չունի իր որոշումները պարտադրել հասարակությանը

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանել է BarCamp ճամբարի մասնակիցների հարցերին: Բուռն բանավեճ է ծավալվել Հայաստանում օտարալեզու դպրոցների արգելքը հանելու շուրջ, շոշափվել են նաև այլ հարցեր, որոնք վերջին ամիսներին քննարկվում են հայկական բլոգոսֆերայում:

«Ինչպես պարզվեց, կան քաղաքականությանը չվերաբերվող հարցեր, որոնք հասարակությունում ակտիվ բանավեճերի առարկա են դարձել: Մեր պարտականությունն այդ բանավեճերի համար բարենպաստ պայմաններ ստեղծելն է, որի արդյունքում երևան կգան ճիշտ որոշումներ: Կառավարությունն իրավունք չունի իր որոշումները պարտադրել հասարակությանը»,- ասել է վարչապետը` պատասխանելով «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը քանդելու մասին հարցին:

2010-ի սկզբին ինտերնետում հայտնվեց Հայաստանի վարչապետի բլոգը http://tigransargsyan.livejournal.com հասցեով: Այդ ընթացքում Տիգրան Սարգսյանը ստացել է 1 848 մեկնաբանություններ 19 գրառումների վերաբերյալ, որոնց նա պատասխանել է 31 անգամ:

«Բլոգը հազարավոր մարդկանց համար առանց միջնորդների շփվելու յուրահատուկ հնարավորություն է: Յուրահատկություններից մեկն այն է, որ ինձ անհանգստացնող որոշ դրույթներ հետաքրքրություն չեն առաջացնում բլոգերների մոտ: Բլոգերները եզակի մարդիկ են, որոնց անհանգստացնում են եզակի հարցեր: Ես կփորձեմ գտնել ձեզ հետաքրքրող հարցեր իմ բլոգի լսարանն ընդլայնելու համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Նա նշեց նաև, որ բլոգերի թերությունն այն է, որ անհրաժեշտ է պատասխանել բոլոր մեկնաբանություններին: «Կարծիք կա, որ բոլոր մեկնաբանություններին պատասխանելը սխալ է, քանի որ ես արդեն արտահայտել եմ իմ կարծիքը բլոգում»,- ավելացրել է կառավարության ղեկավարը:

«Մարդկանց անհագստացնող խնդիրները, նրանց զգացմունքները և այն, ինչ կրքեր է բորբոքում կարևոր է հասկանալու համար, թե ինչ խնդիրներ ունեն Հայաստանի քաղաքացիները», - ասել է վարչապետը` պատասխանելով լրագրողների հարցերին: BarCamp-ը Հայաստանում տեղի է ունենում երկրորդ անգամ: Համաժողովն անց է կացվում ՀՀ կառավարության, Microsoft, iCon Communications, Marketing solutions SP ընկերությունների, քաղաքական ինստիտուտի և սոցիոլոգիական կոնսալտինգի (IPSC) աջակցությամբ: Անցյալ տարի BarCamp-ին մասնակցել են Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից և այլ երկրներից ժամանած 450 մարդ: Համաժողովը ոչ պաշտոնական ձևաչափի է, որը կանխավ չի ծրագրում շնորհանդեսները: Քննարկումները վերաբերում են համացանցին և IT ոլորտին:

BarCamp-ը համաժողովների միջազգային ցանց է, որը բաց է բոլորի համար և անց է կացվում զեկույցների, թրենինգների, քննարկումների ձևաչափով: Նյութերը ներկայացնում են մասնակիցները: Առաջին համաժողովը տեղի է ունեցել 2005 թ. ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Պալո Ալթո քաղաքում, այդուհետև BarCamp համաժողովն անց է կացվել աշխարհի ավելի քան 350 քաղաքներում:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---