«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնել է դատական կոլեկտիվ հայց

«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնել է դատական կոլեկտիվ հայց

PanARMENIAN.Net - «Երևանի քաղաքային իշխանությունը, արհամարհելով երևանցիների բողոքի ձայնն ընդդեմ «Ուսանողական այգում» 2 շինօբյեկտների կառուցմանը, մինչ օրս որևէ քայլ չի ձեռնարկել խնդրի լուծման ուղղությամբ «Մենք ենք մեր քաղաքի տերը» նախաձեռնել է դատական կոլեկտիվ հայց: Հայցին արդեն միացել են մի քանի տասնյակ քաղաքացիներ, այդ թվում նաև հայտնի մտավորականներ, ինչպիսիք են Թամանյանի թանգարանի տնօրեն Հայկ Թամանյանը, Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ Բաբկեն Հարությունյանը, ԵՊՀ տեսական փիլիսոփայության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Մանասյանը և տասնյակ այլ դասախոսներ, գիտնականներ, ուսանողներ և հարակից տարածքում բնակվող, ուսանող և աշխատող ՀՀ քաղաքացիներ:

Հայցվորների ցուցակագրումը դեռևս շարունակվում է:

Բացի այդ, Երևանի քաղաքապետարանը մինչ օրս չի տրամադրել շինարարության թույլտվություններն ու մյուս փաստաթղթերը, և միտում կա ամեն գնով հնարավոր դարձնել այգու բարբարոսական ոչնչացումը:

«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը հետևողական կերպով կօգտագործի բոլոր իրավական քայլերն ու հասարակական բողոքի միջոցները հանրային զբոսայգին երևանի բնակիչներին վերադարձնելու օրինական պահանջի բավարարմանը հասնելու համար:

Հ. Գ. Նախքան հայցը դատարան ներկայացնելը որպես համագործակցային վերջին քայլ (ի թիվս բազմաթիվ իրազեկման և լուսաբանման միջոցառումների)` «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը նամակ է հղել Երևանի ավագանու բոլոր անդամներին` խնդիրը քննարկելու և ս.թ. հունիսի 18-ին ավագանու նիստում համապատասխան որոշումներ ընդունելու պահանջով»:

«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնություն

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---