«Մենք դե'մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ19 հունիսի 2010 - 14:05 AMT PanARMENIAN.Net - «Մենք դե'մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի կազմակերպած համերգը, որը պետք է կայանար հունիսի 19-ին, աննպատակահարմար է համարվել Երևանի քաղաքապետարանի կողմից և հետաձգվել է անորոշ ժամանակով: Այս առնչությամբ նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես, ասված է. «Սույն որոշումը չի դիմանում որևէ քննադատության, քանի որ հիմք է ընդունվել ոչ թե որևէ օրենք կամ օրենսդրական ակտ, այլ «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Մ. Ադոյանի 22.04.2010թ. հ. 8 գրությունը, համաձայն որի «Շառլ Ազնավուրի անվան հրապարակում անցկացվող մասսայական միջոցառումները խանգարում են կինոթատրոնի բնականոն աշխատանքը»: «Սույն որոշման մեջ մենք միանշանակ տեսնում ենք քաղաքական պատվեր, քանի որ հունիսի 18-ին քաղաքապետարանում մեր կողմից ներկայացված դիմումի քննարկման ժամանակ խոչընդոտ էր հանդիսացել ոչ թե «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊ ընկերության խնդիրը, այլ սանմաքրման աշխատանքները համերգից հետո իրականացնելու հարցը: Սույն խնդրի հետ կապված մեր հետագա գործողությունների մասին մենք կհայտնենք լրացուցիչ»,-ասվում է նախաձեռնող խմբի հայտարարության մեջ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |