Առաջարկվում է ստեղծել նախագահին կից կադրային քաղաքականության քաղաքացիական խորհուրդ

PanARMENIAN.Net - Հայաստանում կա 1800 տարբեր պետական կազմակերպություն, որտեղ պետք է ներգրավվեն երիտասարդ կադրեր: Այս մասին հունիսի 23-ին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Երիտասարդների ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը: Նրա խոսքերով, այդ պատճառով նա առաջարկում է ստեղծել նախագահին կից կադրային քաղաքականության քաղաքացիական խորհուրդ և հեռանկարային կադրերի բազա: Համապատասխան փաթեթը շուտով պետք է ներկայացվի կառավարությանը: Ատոմ Մխիթարյանը նշեց նաև, որ հարևան երկրների երիտասարդության համեմատ հայ երիտասարդներն ավելի պասիվ են միջազգային ծրագրեր իրականացնելիս: «Այդ պատճառով Ադրբեջան 10 անգամ ավելի շատ միջազգային ֆինանսավորման գումարներ են մուտք գործում, քան Հայաստան»,-ասաց նա: Ըստ նրա, պատճառը պետության ոչ ակտիվ գործունեությունն է այդ ուղղությամբ:

Ատոմ Մխիթարյանը նշեց նաև Հայաստանում առկա տեղեկատվության պակասը, որի պատճառով ևս երիտասարդներն ակտիվորեն չեն մասնակցում միջազգային ծրագրերին: Նա հավելեց, որ շատ կազմակերպություններ անգամ թաքցնում են նման տեղեկությունները: Մխիթարյանը նշեց նաև, որ այս ծրագրերը համակարգում է սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունը, սակայն, ըստ նրա, քանի որ յուրաքանչյուր ոլորտ, լինի դա առողջապահություն, կրթություն կամ այլ ոլորտներ, առնչվում է երիտասարդության հետ, ուստի երիտասարդության հարցերը պետք է քննվեն առանձին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---