Հայաստանում մտահոգված են դպրոցներում սննդի անվտանգության բարձրացման հարցերով24 հունիսի 2010 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի դպրոցներում և մանկապարտեզներում կիրականացվեն ուսուցման դասընթացներ` ուղղված սննդի անվտանգության բարձրացմանը: Այդ մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Աբգար Եղոյանը: Ըստ նրա, նախնական պայմանավորվածություն կա Երևանի քաղաքապետարանի հետ այն մասին, որ ամառային արձակուրդների շրջանում կանցկացվի 2 ուսումնական դասընթաց 2-3 ժամ տևողությամբ` դպրոցների և մանկապարտեզների բուֆետների աշխատակիցների համար: Քանի որ դիտարկումը Երևանի ու մարզերի 231 դպրոցներում և 146 մանկապարտեզներում հայտնաբերեց սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջների խախտումներ: Դասընթացների նպատակն է կանխել` առանց համապատասխանության հավաստման սերտիֆիկատի սննդամթերքի վաճառքը, սխալ մակնշմամբ և անհայտ ծագումով սննդամթերքի վաճառքը, ժամկետանց և կեղծված սննդամթերքի վաճառքը, պահման ջերմաստիճանային պայմանների խախտումներն և սանիտարահիգիենիկ վիճակի անհամապատասխանություները: Իր հերթին ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սննդամթերքի անվտանգության և անսանաբուժական պետական տեսչության» պետ Արթուր Վարժապետյանը նշեց, որ անվտանգ սնունդի ապահովումը ազգային անվտանգության և գենոֆոնդի պահպանման հիմքն է: Դասընթացները կիրականացվեն ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի աջակցությամբ` «Հայաստանում սննդի անվտնագության իրավիճակի բարելավում» ծրագրի շրջանակներում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |