Երևանում տեղի կունենա «Անհասության ռետինոպաթիայի կանխարգելումը Հայաստանում» թեմայով միջազգային համաժողով28 հունիսի 2010 - 18:35 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 28-ին Երևանում տեղի կունենա «Անհասության ռետինոպաթիայի կանխարգելումը Հայաստանում» թեմայով միջազգային համաժողով: Այն կազմակերպել է Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ)` ՀՀ առողջապահության նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համագործակցությամբ: Համաժողովին մասնակցելու են ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը և ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար Ջոն Մահերը: Համաժողովը մեկնարկում է ՀԱՆ-ի կողմից իրականացվող Անհասության ռետինոպաթիայի ակնային զննումների և բուժման ծրագրի հիմնական փուլը, որի ժամանակ ծրագիրը կսկսի գործարկվել նորածինների վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի Երևանի մի շարք բաժանմունքներում: Այս կապակցությամբ ԱՄՆ-ից և այլ երկրներից Հայաստան է ժամանելու մանկական ակնաբույժների և ցանցաթաղանթի միջազգային ճանաչում ունեցող մասնագետների ներկայացուցչական պատվիրակություն: Ծրագրում առանցքային դեր ունեն Լոս Անջելեսի Մանկական հիվանդանոցի Աչքի կենտրոնի Ռետինալ ինստիտուտի տնօրեն Թոմաս Լին, Նյու Յորքի Կենտրոնական հիվանդանոցի գլխավոր ակնաբույժ Փոլ Չանը, Կալիֆորնիա նահանգի Անահեյմ քաղաքից անվանի մանկական նեոնատոլոգ Պատրիկ Վուոլշը, Ավստրալիայից հայտնի ակնաբույժ Ջեյմս Սմիթը և այլոք: Համաժողովի զեկույցներն ու քննարկումները վերաբերելու են ԱՌ պատմությանը, դրա տնտեսական ազդեցությանը հասարակության վրա, հիվանդության ախտորոշման և բուժման առանձնահատկություններին: Միջոցառման անքակտելի մաս են կազմում մասնագիտական վերապատրաստումները` անհաս երեխաների ակնային զննման, ռետինոպաթիայի ախտորոշման, լազերային բուժման իրականացման և նորագույն սարքավորման օգտագործման հարցում: Առաջին անգամ Հայաստանում օգտագործելով ՀԱՆ-ի կողմից ձեռք բերված RetCam (հատուկ ռետինալ ֆոտոխցիկներ) սարքավորման պատկերները և հեռաբժշկությունը` ամերիկացի և հայ մասնագետները կկարողանան հաստատել երկարաժամկետ համագործակցություն, ինչը թույլ կտա ապահովել ծրագրի բարձր որակը դրա իրականացման բոլոր փուլերում, հաղորդում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությունը: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Հայաստանում «Ֆասթ Բանկ» ՓԲԸ վարկային պորտֆելն ավելացել է60 տոկոսով Վարչապետը գերմանական Fichtner–ի պատվիրակության հետ քննարկել է վերականգնվող էներգետիկայի զարգացումը ՀՀ–ում Այցը Երևան տեղի է ունենում Մյունխենում կայացած հանդիպման արդյունքներով Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |