Սևանի հոգևոր դպրանոցում բացվել է ռուսաց լեզվի կատարելագործման դասասենյակ

Սևանի հոգևոր դպրանոցում բացվել է ռուսաց լեզվի կատարելագործման դասասենյակ

PanARMENIAN.Net - Հունիսի 28-ին Վազգեն Առաջինի անունը կրող Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում կայացել է ռուսաց լեզվի կատարելագործման սենյակի հանդիսավոր բացումը, որը ստեղծվել է բարեգործ Հրաչյա Պողոսյանի միջոցներով:

Բացման արարողությանը ներկաներին ողջունել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի աբեղա Գևորգ Սարոյանը: Նա նշել է. «Ռուսաց լեզվի կատարելագործման դասասենյակի բացման գաղափարը պատկանում է Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի նախագահ Կարեն Մկրտչյանին, որն արդեն 2 տարի հարստացնում է մեր հոգևոր դպրանոցի գրադարանը աստվածաբանական գրականությամբ և մեր ուսանողներին ապահովում է ռուսաց լեզվի լավագույն դասագրքերով: Սենյակի ստեղծումը նպատակ է հետապնդում հոգևոր- կրթական մակարդակում ամրապնդել և զարգացնել Սբ. Ալեքսանդր Նևսկու անվան Սանկտ Պետերբուրգի ուղղափառ ակադեմիայի և Վազգեն 1-ինի անվան Սևանի հոգևոր դպրանոցի միջև հարաբերությունները»:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Սանկտ Պետերբուրգի ուղղափառ հոգևոր դպրանոցի և ակադեմիայի եպիսկոպոս Ամվրոսի Գատչինսկին, Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը և ուրիշներ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---