«Քենդլ» ծրագիրը կնպաստի Հայաստանում հիմնարար և կիրառական գիտությունների զարգացմանը

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է միջազգային փորձագետներ, Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Յորգ Ռոսբախին և Շվեյցարիայի տեխնոլոգիաների ֆեդերալ ինստիտուտի պրոֆեսոր Լեոնիդ Ռիվկինին։ Միջազգային փորձագետները Հայաստան են ժամանել` մասնակցելու «Քենդլ» սինքրոտրոնային լույսի աղբյուրի ստեղծման նախագծի շրջանակներում հունիսի 30-ին Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում կայանալիք գիտաժողովին։

Խոսելով «Քենդլ» սինքրոտրոնային լույսի աղբյուրի ստեղծման ծրագրի մասին` վարչապետն ընդգծել է, որ այն կնպաստի Հայաստանում հիմնարար և կիրառական գիտությունների զարգացմանն ու միջազգային համագործակցության խթանմանը։ Այդ համատեքստում կարևորվել է միջազգային փորձագետների մասնակցությունը հետագա աշխատանքներին, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---