Երևանում տեղի է ունենում սինքրոտրոնային լույսի աղբյուրի ստեղծման արդի խնդիրներին նվիրված միջազգային գիտաժողով30 հունիսի 2010 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Երևանում իր աշխատանքն է սկսել սինքրոտրոնային լույսի աղբյուրի ստեղծման արդի խնդիրների մասին գիտաժողովը: Մինչև հուլիսի 2-ը տևող գիտաժողովին մասնակցում են Գերմանիայի, Շվեյցարիայի արագացուցիչների կենտրոնները և ԵՊՀ «Քենդլ» կենտրոնը: Գիտաժողովի բացումը տեղի է ունեցել ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում, որին մասնակցում էին միջազգային փորձագետներ, պրոֆեսորներ Գեորգ Ռոսբախը (Համբուրգի ինստիտուտ) և Լեոնիդ Ռիվկինը (Լոզանի դաշնային տեխնոլոգիական ինստիտուտ), որոնք նախօրեին հրավիրվել էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից: ՀՀ կրթության և գիտության նախարարությանն առընթեր գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը նշել է, որ կառավարությունը որոշել է «Քենդլ» սինքրոտրոնային լույսի աղբյուրի ստեղծման նախագիծը ռազմավարական ճանաչել և հրավիրել արտասահմանյան պետություններին և միջազգային կազմակերպություններին մասնակցել նախագծի իրականացմանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |