Երևանում տեղի է ունենում սինքրոտրոնային լույսի աղբյուրի ստեղծման արդի խնդիրներին նվիրված միջազգային գիտաժողով

PanARMENIAN.Net - Երևանում իր աշխատանքն է սկսել սինքրոտրոնային լույսի աղբյուրի ստեղծման արդի խնդիրների մասին գիտաժողովը: Մինչև հուլիսի 2-ը տևող գիտաժողովին մասնակցում են Գերմանիայի, Շվեյցարիայի արագացուցիչների կենտրոնները և ԵՊՀ «Քենդլ» կենտրոնը: Գիտաժողովի բացումը տեղի է ունեցել ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում, որին մասնակցում էին միջազգային փորձագետներ, պրոֆեսորներ Գեորգ Ռոսբախը (Համբուրգի ինստիտուտ) և Լեոնիդ Ռիվկինը (Լոզանի դաշնային տեխնոլոգիական ինստիտուտ), որոնք նախօրեին հրավիրվել էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից: ՀՀ կրթության և գիտության նախարարությանն առընթեր գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը նշել է, որ կառավարությունը որոշել է «Քենդլ» սինքրոտրոնային լույսի աղբյուրի ստեղծման նախագիծը ռազմավարական ճանաչել և հրավիրել արտասահմանյան պետություններին և միջազգային կազմակերպություններին մասնակցել նախագծի իրականացմանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---