«Դելփյան խաղերի» շրջանակներում Հայաստանում տեղի ունեցավ «Պատվիրակությունների օր» ծրագիրը30 հունիսի 2010 - 20:27 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ մասնակից պետությունների 6-րդ երիտասարդական բաց «Դելփյան խաղերի» շրջանակներում հունիսի 30-ին տեղի ունեցավ «Պատվիրակությունների օր» ծրագիրը: Այս համատեքստում օտարերկրյա պատվիրակությունները մեկնեցին Հայաստանի 10 մարզեր, որտեղ նրանք հանդես եկան համերգային ծրագրերով, ինչպես նաև այցելեցին հայաստանյան պատմա-մշակութային հուշարձան-կոթողներ: «Դելփյան խաղերի» շրջանակներում հունիսի 30-ին նաև տեղի ունեցավ միջազգային գիտագործնական կոնֆերանս, որտեղ քննարկվեցին երկու կարևորագույն թեմաներ` «Հասարակության արժեհամակարգը պատմական ծայրահեղ իրավիճակներում» և «Արվեստի և մշակույթի միջոցով հասարակական նշանակալի արժեքների հանրայնացման կիրառումն ու փորձը»: Կոնֆերանսի մասնակիցներին ողջունեցին ՀՀ մշակույթի փոխնախարար` Արթուր Պողոսյանը և Դելփյան միջազգային կոմիտեի փոխտնօրեն` Արտեմի Պոնյավինը: Կոնֆերանսը վարեց ՀՀ-ում ՌԴ-ի դեսպանատան խորհրդական, «Ռուսհամագործակցություն» դաշնային գործակալության նախագահ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու` Վիկտոր Կրիվոպուսկովը: Կոնֆերանսին մասնակցեցին 12 երկրների ներկայացուցիչներ: Զեկույցով հանդես եկան Ռուսաստանի, Ղրղզստանի, Բուլղարիայի, Վրաստանի, Էստոնիայի և Հայաստանի մշակույթի, կրթության գործիչներ և գիտնականներ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |