ՀՀ կառավարությունը հավանություն է տվել սոցիալական բնակարանների համալիրի ստեղծման հայեցակարգին

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հուլիսի 1-ի նիստի ժամանակ հավանություն է տվել ՀՀ անօթևան միայնակ տարեցների և բնակարանի կարիք ունեցող սոցիալական այլ խմբերին պատկանող անձանց համար սոցիալական բնակարանների համալիրի ստեղծման հայեցակարգին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին պարտավորեցրել ՀՀ քաղաքաշինության նախարարի հետ համատեղ մեկամսյա ժամկետում մշակել և ՀՀ վարչապետի հաստատմանը ներկայացնել հայեցակարգի կիրարկումն ապահովող միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ հայեցակարգը բավականին հաջողված փաստաթուղթ է, և ինքը հանձնարարել է պարգևատրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության այն աշխատակիցներին, ովքեր մասնակցել են դրա ստեղծմանը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---