Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի լեռնադահուկային զբոսաշրջության զարգացման մասին համաձայնագիր![]() ![]() PanARMENIAN.Net - Թբիլիսիում հուլիսի 7-ին նախատեսվում է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի միջև լեռնադահուկային զբոսաշրջության զարգացման մասին համաձայնագրի ստորագրում: Ինչպես հաղորդում է «Բիզնես Գրուզիան», համաձայնագիրը ենթադրում է այդ ոլորտի զարգացում միանման չափորոշիչներով: Համաձայնագիրը կստորագրվի Թբիլիսիում կայանալիք Հարավային Կովկասում լեռնաառողջարանային կենտրոնների զարգացման մասին երկօրյա համաժողովի արդյունքում: Համաժողովին հրավիրվել են Հայաստանի և Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունների և զբոսաշրջության բաժանմունքների ներկայացուցիչներ: Միջոցառումը նպատակ ունի ծանոթանալ ավստրիական Ինսբրուկի փորձի հետ մարքեթինգի կառավարման և լեռնադահուկային զբոսաշրջության կենտրոնների պլանավորման ոլորտում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |