Հայաստանը դարձավ Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման կառույցների միջազգային ասոցիացիայի անդամPanARMENIAN.Net - Անդամակցություն «Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման կառույցների միջազգային ասոցիացիա» (ՏՍԽՄԱ) կազմակերպությանը Նյու Յորքում ավարտվեց «Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման կառույցների միջազգային ասոցիացիա» (ՏՍԽՄԱ) կազմակերպության` «ՏՍԽ-ների դերը նոր համաշխարհային տնտեսական, սոցիալական և շրջակա միջավայրի կառավարման համատեքստում» թեմայով տարեկան համաժողովը:Այս տարի համաժողովին մասնակցում էր նաև հայաստանյան պատվիրակությունը Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: 2009թ ՀՀ Հանրային խորհուրդը դիմել էր ՏՍԽՄԱ-ին նախ ասոցիատիվ անդամի կարգավիճակով, իսկ հետո նաև լիարժեք անդամ դառնալու ցանկությամբ: ՀՀ ՀԽ-ի անդամակցությունը ՏՍԽՄԱ-ին, շատ արդյունավետ կարող է դառնալ ինչպես այլ երկրների ՏՍԽ-ների հետ փորձի փոխանակման և գործունեության բարելավման, այնպես էլ հենց Հայաստանում դրա դերի բարձրացման տեսանկյունից:Սա ՀԽ-ի` որպես կազմակերպության լիիրավ անդամ, 1-ին մասնակցությունն է տարեկան համաժողովին: Այս համաժողովի ժամանակ էլ հայկական ՀԽ-ն հայտարարվել է ասոցիացիայի անդամ: Համաժողովի ժամանակ խոսք է տրվել նաև հայկական պատվիրակությանը: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը դիմելով ներկաներին` շնորհակալություն է հայտնել ՏՍԽՄԱ-ի (AICESIS) գլխավոր ասամբլեայի նիստին մասնակցելու հրավերի համար: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |